կարևոր
1191 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 14:31

Ալեքսանդր Արզումանյանի գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք` արդարացման պահանջով

Ալեքսանդր Արզումանյանի գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք` արդարացման պահանջով

Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

«Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին»,- գրել է Խաչատրյանը:

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է: