կարևոր
820 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 14:19

Samsungը պատրաստվում է թողարկել նոր՝ Galaxy A12 բյուջետային սմարթֆոնը․ ի՞նչ առավելություններ կունենա այն

Samsungը պատրաստվում է թողարկել նոր՝ Galaxy A12 բյուջետային սմարթֆոնը․ ի՞նչ առավելություններ կունենա այն

Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր՝ Galaxy A12 բյուջետային սմարթֆոնը։ Չնայած ընկերությունը 6 ամիս առաջ էր թողարկել իր Samsung Galaxy A11 մոդելը, սակայն ըստ շրջանառվող լուրերի նոր գաջեթն ունենալու է ավելի մեծ ֆլեշ և օպերատիվ հիշողություններ։ 

Այսպիսով, ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների Galaxy A12-ը կդառնա շուկայում առկա  բյուջետային սմարթֆոններից մեկը, որը կունենա 64 ԳԲ ֆլեշ պահոց և 3 ԳԲ-ից մեծ օպերատիվ հիշողություն։ Կավելանա նաև  լիցքավորման տարողունակությունը՝ գերազանցելով Galaxy A11-ի՝ ներկայիս 4000 մԱ/ժ-ին:

Ինչ վերաբերում է սարքի մյուս առավելություններին, ապա նշվում է, որ այն կունենա երեք՝ 13, 5 և 2 մեգապիքսել սենսորային տեսախիցկներ,  6.4 անկյունագծով HD+ Infinity-O էկրան։

 Մոդելն այժմ  մշակման փուլում է, և հնարավոր է սարքը հագեցած լինի նաեւ այլ նորույթներով։ Հայտնի է միայն , որ սմարթֆոնը շուկայում կհայտնվի սև, սպիտակ, կարմիր և կապույտ գույներով: