17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 27-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:
«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ:
Վանուշ Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են անձնական դիմումի հիման վրա: