15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Ֆիլ Հոգանը հրաժարական է ներկայացրել: Ավելի վաղ Իռլանդիայի կառավարությունը մեղադրել էր նրան կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանված կանոնները խախտելու մեջ:
Մասնավորապես՝ օգոստոսի 19-ին նա ավելի քան 80 մարդու մասնակցությամբ ճաշի է մասնակցել, նաեւ Իռլանդիայով մեկ ճամփորդել: Եվ երբ սկանդալ էր հասունացել, դիվանագետը պատճառաբանել էր, որ Իռլանդիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել, ու այն բացասական է եղել:
Հրաժարականից հետո էլ Հոգանն ասել է, որ որեւէ օրենք չի խախտել, բայց ավելի խստորեն պետք է պահպաներ հակահամաճարակային կանոնները: