09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Մեսսին ձեռք բերելու համար: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Մանչեսթեր Սիթին» նույնիսկ պատրաստ է պաշտոնական առաջարկով դիմել «Բարսելոնային»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Վերջինս այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում երկու տարվա պայմանագրի շուրջ:
Մեսսին իր կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: