կարևոր
1025 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 12:01

Հարավային Կորեայի խորհրդարանը փակվել է լրագրողի՝ COVID-19-ով վարակվելու պատճառով

Հարավային Կորեայի խորհրդարանը փակվել է լրագրողի՝ COVID-19-ով վարակվելու պատճառով

Կորեայի Հանրապետության ազգային վեհաժողովն օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքն այն բանի պատճառով, որ խորհրդարանական պուլում լուսանկարիչներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:

Այդ որոշումն ընդունվել է իրադրության շտապ քննարկումից հետո, ճշտել Է գործակալնության աղբյուրը: Օգոստոսի 27-ին նշանակված ինը խորհրդարանական կոմիտեների նիստը հետաձգվել է:

Հայտնի է, որ օգոստոսի 27-ի առավոտյան այդ լուսանկարիչը հասցրել է այցելել միջոցառման, իսկ հետո ստացվել են նրա թեստի արդյունքները: Պարզվել է, որ վարակվածի հետ շփվել են 50-ից ավելի մարդիկ, այդ թվում՝ կառավարող կուսակցության 14 բարձրաստիճան ներկայացուցչիներ:

Հավանաբար, հարկ կլինի, որ նրանք բոլորը թեստ հանձնեն եւ ինքնամեկուսացվեն:

Անցած չորեքշաբթի հայտնի է դարձել, որ մի շարք կառավարական գերատեսչություններ դադարեցրել են աշխատանքը, քանի որ այնտեղ եւս հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակման դեպքեր:

Սեուլում կենտրոնական կառավարական համալիրի պահապանի վարակվելու պատճառով շենքի մի ամբողջ հարկ փակել են ախտահանման նպատակով: Օգոստոսին ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավկորեական իշխանությունները քննարկում են անվտանգության այն միջոցառումները մինչեւ առավելագույն ուժեղացնելու հնարավորությունը, որոնք կոչված են զսպել COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածումը:

Սեուլում, Ինչհոնում եւ Կենգիում ամսվա սկզբին իշխանությունները վերստին կասեցրել են մի շարք հասարակական վայրերի աշխատանքը, ներառյալ գիշերային ակումներն ու թանգարանները: Արգելված են ավելի քան 50 մարդկանց հավաքվելը հաստատությունում, եւ ավելի քան 100 մարդկանցը՝ փողոցում: Համավարակի սկսվելուց ի վեր Հարավային Կորեայում հայտնաբերվել Է վարակման 18 հազար 706 դեպք, այդ թվում՝ 441-ը՝ վերջին օրերին: Մահացել է 313 մարդ: