302 դիտում, 2020.08.27 11:01

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 նոր դեպք

Մահացած պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է: