կարևոր
1009 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 09:47

Տնտեսական անկումը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»

Տնտեսական անկումը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, տնտեսության առանձին ոլորտներ դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ անկման ամենամեծ տեմպերը եղել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը Հայաստանում 2020թ. հուլիսին, 2019-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 10.4%-ով: Այս տարվա հունվար-հուլիսին առեւտրաշրջանառությունը կազմել է 1.518 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 11%-ով:

Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9 % տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում