կարևոր
438 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 23:44

«Հայփոստը» պատրաստվում է Չինաստանում հիմնել դուստր կազմակերպություն

«Հայփոստը» պատրաստվում է Չինաստանում հիմնել դուստր կազմակերպություն

«Հայփոստ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը: Ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ: Համագործակցույթան արդյունքում կխթանվի նաև Հայաստանից Ռուսաստան փոքր բեռների առաքումը:

Հակոբ Արշակյանը հավելեց, որ մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը: