կարևոր
927 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 23:15

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5 158 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5 158 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 25-ի  դրությամբ  կայացվել է  5 158 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝   72 289 ստուգում, որից միայն  715-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներմն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։