կարևոր
888 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 21:35

ԱՀ նախագահը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ

ԱՀ նախագահը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին տեսակապով զրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ու միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԱՀ նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը ոչ միայն պահանջված են, այլև ունեն կենսական նշանակություն: Անդրադառնալով միության՝ Ստեփանակերտում կառուցվող կենտրոնին՝ նախագահ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր կամուրջ է հանդիսանալու համագործակցության առկա կապերի ամրապնդման համար:

ՀԲԸՄ պատասխանատունները նախագահին տեղեկացրել են, որ, Արցախում գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և վերաբնակեցման ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, միության կողմից ուսումնասիրվում է Արցախի փոքր ու միջին ձեռնարկատիրության էկոհամակարգի ներուժը՝ այդ ուղղությամբ նոր ծրագրեր մեկնարկելու նպատակով։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին շարունակական և սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ Արցախի իշխանությունները պատրաստ են  գործադրելու բոլոր ջանքերը առկա ներուժն առավելագույնս իրացնելու համար:

Քննարկումներին մասնակցում էր ԱՀ նախագահի խորհրդական,  Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։