12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մոսկվայում` հորդառատ անձրևների պատճառով, հեղեղվել է Կրիմսկի Վալ փողոցում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի շենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ականատեսների կողմից սոցցանցում տեսանյութեր են հրապարակվում թանգարանից, որոնցում երևում է, որ ջուրը կաթում է շենքի տանիքից, ինչի հետևանքով հատակին ջրափոսեր են առաջացել:
Աշխատակիցները տարհանել են թանգարանի այցելուներին և փորձել փրկել ցուցանմուշները:
Ավելի ուշ արդեն Պատկերասրահից հայտնել են, որ տարհանված բոլոր այցելուներին անվճար տոմսեր կտրամադրվեն մեկ այլ օր այցելելու համար: