կարևոր
2126 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-26 19:05

Ռայնիսի 1 հասցեի բնակիչներն արթնացել են շենքի պայթյունի ձայնից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր՝ վաղ առավոտյան, Ռայնիսի 1 հասցեի բնակիչներն արթնացել են շենքի պայթյունի ձայնից: Փրկարարները տարհանել են 19 քաղաքացու:

Փլուզված շենքի փլատակներից դուրս բերված երկու քաղաքացի հոսպիտալացվել է: Ցավոք, երրորդ բնակչին՝ 58-ամյա տղամարդուն, փլատակների տակից, մահացած են դուրս բերել:  

Անօթեւան մնացածները, քաղաքապետի հանձանարականով, կապրեն ժամանակավոր կացարաններում:

Մանրամասները՝  Սիրան Ալեքսանյանի տեսանյութում են: