կարևոր
341 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-08-26 18:04

Իսրայելը հերքել Է սահմանների բացումը օտարերկրացի զբոսաշրջիկների համար

Իսրայելը հերքել Է սահմանների բացումը օտարերկրացի զբոսաշրջիկների համար

Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի տեսակետից անվտանգ մի շարք երկրներից զբոսաշրջիկների` Իսրայել մուտքի թույլտվության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները:

Վերջին օրերին ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություններ են հայտնվել այսպես կոչված «կանաչ» երկրներից Իսրայել զբոսաշրջիկների մուտքի թույլտվության վերաբերյալ: Այդ երկրներն են՝ Ավստրիան, Իտալիան, Էստոնիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Դանիան, Հունգարիան, Հունաստանը, Լատվիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Կանադան, Ռուանդան, Հորդանանը, Հոնկոնգը եւ Նոր Զելանադիան:

«Իսրայելի ազգաբնակչության եւ միգրացիայի վարչությունը հրապարակել են այն երկրների նորացված ցուցակը, որտեղ առնվազն 14 օր գտնվելուց հետո չի գործելու Իսրայել ժամանելուց հետո պարտադիր կարանտինի մասին պահանջը, բայց խոսքը ոչ թե զբոսաշրջիկների, այլ հայրենիք վերադարձող Իսրայելի քաղաքացիների, ինչպես նաեւ առանձին կատեգորիաների օտարերկրացիների մասին է»,-մեկնաբանել Է ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրեն, ՌԴ-ում Իսրայել պետության դեսպանության խորհրդական Վլադիմիր Շկլյարը:

Մուտքի մանրամասն կանոնները հասանելի են Իսրայելի ազգաբնակչության եւ միգրացիայի վարչության կայքում՝ անգլերեն եւ իվրիտ լեզուներով:

Շաբաթվա սկզբին Իսրայելի իշխանություններն օտարերկրացիների համար երկիր մուտքի արգելքը երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 1-ը: