կարևոր
1268 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 17:36

Հայտնի է դարձել այն մարդկանց կատեգորիան, որոնք ամենից հաճախ են մահանում կորոնավիրուսից

Հայտնի է դարձել այն մարդկանց կատեգորիան, որոնք ամենից հաճախ են մահանում կորոնավիրուսից

Այն վարակակիրները, որոնք կորոնավիրուսով հոսպիտալացվել են, մահանալու եռակի ավելի շատ շանսեր ունեն, եթե նրանց մոտ առկա Է մետաբոլիկ համախտանիշը: Այդ մասին հաղորդել է Eurekalert կայքը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:

Այդ համախտանիշը առնվազն երեքի միագումարն է այն հինգ շեղումներից, որոնք են՝ հիպերտոնիան, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ճարպակալումը, ինչպես նաեւ բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼՊ) ցածր մակարդակը եւ թրիգլիցերիդների բարձր մակարդակը:

Որքան շատ են ձեզ մոտ նման ախտորշումները, այնքան ավելի վատ է ելքը: Գիտնականները հետեւել են 287 պացիենտների, որոնք հոսպիտալացվել են մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ն ընկած ժամանակաշրջանում՝ Նոր Օռլեանում հիվանդացության բարձրակետի ժամանակ:

Պացիենտի միջին տարիքը կազմել է 61: Հիվանդացածների շրջանում ամենաշատը տարածված է եղել հիպերտոնիան (80 տոկոս), ճարպակալումը (65 տոկոս), ինչպես նաեւ շաքարախտը (54 տոկոս):

Բացի այդ, 39 տոկոսի մոտ եղել է բարձր խտության լիպոպրոտեինների ցածր մակարդակ: Պացիենտների շուրջ 66 տոկոսն ունեցել է մետաբոլիկ համախտանիշ:

Նշվում է, որ մետաբոլիկ համախտանիշով պացիենտների մոտ կորոնավիրուսից մահացության հավանականությունը 3,4 անգամ ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, որոնք դա չունեն: Ամբողջ աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել է վարակման արդեն 23,5 միլիոն դեպք, ավելի քան 810 հազար մարդ մահացել է: