12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրության աճ է արձանագրել: Այս մասին Արշակյանն ասաց օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Տավուշյան դեպքերից հետո որոշակի հետաքրքրության աճ ունենք՝ չնայած մինչև դա էլ կար մեր այցելությունների ու միջազգային ցուցահանդեսներին մասնակցության արդյունքում: Մարտերից հետո, իհարկե, հետաքրքրությունն ավելացել է»,- ասաց Արշակյանը:
Հուլիսի 12-21-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողությունների ընթացքում մարտական պայմաններում հաջողությամբ իրականացվել են հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ: