Սոչիում ուղղաթիռը վթարային վայրԷջք է կատարել Աիբգա լեռնաշղթայի շրջանում, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվում էր չորս մարդ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ նրա, խոսքը մի օդաչուի եւ երեք ուղեւորի մասին է: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ թռիչքի է պատրաստվում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային կենտրոնի ուղղաթիռը:
«Ինտերֆաքս»-ը դեռ չի ստացել ուղղաթիռի վթարային վայրԷջքի մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը: