կարևոր
1478 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-26 16:51

Դատավորները երդվել են նախագահական նստավայրում

Դատավորները երդվել են նախագահական նստավայրում

 Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի երդման արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի պատասխանատվությունը մեր հասարակության աջև: Մաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք մեծ պատասխանատվությամբ»,-ասել է նախագահը: