կարևոր
958 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 16:36

Ոչ մի լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իր ձայնը չեն լսելու, և ինչ-որ պահից ինքը դառնալու է քավության նոխազ կամ դավաճան. Էդմոն Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոչ մի լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իր ձայնը չեն լսելու, և մի ինչ որ պահից ինքը դառնալու է սաբոտաժ անող, քավության նոխազ կամ դավաճան։ Այս մասին #bRightTalk ձևաչափի տասնչորսերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Էդմոն նարուքյանի կարծիքով՝ որպեսզի պրոֆեսիոնալները համաձայնեն աշխատել այս կառավարության հետ, Նիկոլ Փաշինյանն իրեն պետք է ամբողջությամբ փոխի և հայտարարի, որ մի կողմ է դնում այն ինչ այս երկու տարվա մեջ եղել է, չի' ստացվել վհուկների որսը, չի' ստացվել սև ու սպիտակը, դա սխալ ճանապարհ է եղել և մենք գնում ենք համախմբման և համերաշխության ճանապարհով, միայն այդ պարագայում կարող ուժերը կցանկանան աշխատել նրա կառավարությունում։

«Այսօր որևէ լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իրեն չեն լսելու, և մի ինչ որ պահից ինքը դառնալու է քավության նոխազ»,-ասաց Մարուքյանը։

Մարուքյանը շարունակելով թեման բերեց ՍԴ դատավորների թեկնածուների օրինակը։

«Տեսե ՛ք, առաջադրել են դատավորի թեկնածու:

Կառավարությունն առաջադրել է, կողմ է քվերակել, մեկ էլ սկսվում է մի արշավ՝ էլի նույն ուժի կողմից, որ քո հայրը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր, և նա շատ վատ ժամանակաշրջանում է եղել, կիսում է պատասխանատվությունը, հետևաբար դու ասա ՛, որ հայրս վատն ա, վատ պրոցեսի մեջ ա եղել, իսկ եթե չես ասում, ուրեմն պատասխանատու ես դրա համար: Այսինքն՝ ի՞նչ ա ուզում գործող իշխանությունը՝ պավլիկմորոզովներ, ովքեր ուրանում են իրենց ծնողներին, սրբություններին՝ հանուն իրենց որևէ պաշտոն զբաղեցնելու»,- նշեց Մարուքյանը: