կարևոր
1357 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-26 16:21

Աշակերտներին արգելվում է դասամիջոցին դուրս գալը եւ գրատախտակի մոտ գնալը. Ժաննա Անդրեասյան

Աշակերտներին արգելվում է դասամիջոցին դուրս գալը եւ գրատախտակի մոտ գնալը. Ժաննա Անդրեասյան

Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կրթական ոլորտը չի կայացրել: Դա պարետատան որոշումն է: Այս մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Իսկ թե ինչպե՞ս են ցածր դասարանների երեխաները դիմակ կրելու՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է, քանի որ բացի տարրական դասարաններից՝ համայնքներ կան, որտեղ վարակման դեպքեր առհասարակ չեն եղել:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես է հսկվելու դպրոցներում դիմակ կրելու գործընթացը՝ փոխնախարարն ասել է, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաները ստիպված չեն լինի կրել, իսկ մնացած բոլոր դեպքերում օրենքը նույնն է:

Վերահսկողությունն էլ կիրականացնի կրթության ոլորտի տեսչական մարմինը: Երեխաներին չեն տուգանելու այլ ցույց են տալու, թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, եթե կանոնները չպահվեն:

Անդրադառնալով դպրոցներում նոր կանոններին, այն է՝ աշակերտներին գրատախտակի մոտ չկանչելը, դասամիջոցներ չանելն ու տետրեր չունենալը փոխնախարարն ասել է, որ իրենք միտված են դպրոցներում նվազեցնել վարակի տարածման ռիսկը:

«Հիմա պատկերացրեք, որ դասամիջոցին բոլոր երեխաները դուրս են գալիս միջանցք եւ տեղի է ունենում այդ անկանոն շփումը բոլոր երեխաների միջեւ: Եթե հանկարծ ունենում ենք որեւէ վարակի դեպք, ապա ունենում ենք դրա տարածման շատ մեծ հավանականություն: Եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, կարողանում ենք նաեւ ապահովել կրթության շարունակականությունը, քանի որ եթե 10 տոկոսից ավելին վարակված լինի, դպրոցը ժամանակավորապես չի գործի»,-ասաց նա: