կարևոր
1619 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-26 13:56

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7-ով

Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ ներկայում այդ երկրում, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1436։

COVID-19 համավարակի սկզբից Վրաստանում բուժվել է 1150, մահացել՝ 19 մարդ: Մեկուսացման մեջ է 6018 մարդ, բժիշկների հսկողության տակ է 249-ը: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: