կարևոր
1150 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 12:34

«Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը

«Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը

Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը, որին  մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մեկնարկը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները: Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի: