կարևոր
1685 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 10:28

Սյունիքի մարզի Տեղ համայնքում կայծակի հարվածից մոտ 40 մանր եղջերավոր անասուն է սատկել

Սյունիքի մարզի Տեղ համայնքում կայծակի հարվածից մոտ 40 մանր եղջերավոր անասուն է սատկել

Սյունիքի մարզի Տեղ համայնքում կայծակի հարվածից մոտ 40 մանր եղջերավոր անասուն է սատկել, հայտնում է «ԼԱՍՏ»-ը․

«Տեղ համայնքի բնակիչ Էդգար Ավագյանի անասունները սատկել են։ Սիսիանի տարածաշրջանի բարձրադիր արոտավայրում տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել են, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում են։

Էդգար Ավագյանը հայտնվել է անելանելի վիճակում։ Ընտանիքի հոգսը լուծում էր անասնապահությամբ, և մոտ 40 փոքր եղջերավոր անասունի կորուստը տնտեսական մեծ վնաս է նրա ընտանիքի համար։ Թե ինչպիսի աջակցություն կտրամադրվի բնական աղետից տուժած Ավագյանների ընտանիքին, առայժմ պարզ չէ։

Գյումրիում, սակայն, հուլիսի 27-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի դեպքերին արձագանքած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի»։