կարևոր
978 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-26 10:14

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Օգոստոսի 25-ին, ժամը 21:18-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Հոգեբանը քաղաքացու (արական սեռի, ծնված 1999 թ․) հետ վարել է հոգեբանական զրույց և կանխել վերջինիս ինքնասպանության փորձը։