08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է ձեռքի վնասվածքի պատճառով, նրան վիրահատելու են: Այս մասին Twitter-ում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Յիրժի Օվչաչեկը, հաղորդում է РИА Новости-ին։
«Նախագահն այսօր երեկոյան հոսպիտալացվել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում ձեռքի վնասվածքի պատճառով։ Կյանքին վտանգ չի սպառնում, նա կապի մեջ է ընտանիքի եւ իր աշխատակիցների հետ», - գրել է Հովչաչեկը։
Օվչաչեկը պատմել է, որ երեքշաբթի երեկոյան հետուստացույց դիտելուց հետո 75-ամյա Զեմանը աթոռից վեր է կացել առանց ձեռնափայտի և արդյունքում սայթաքել է՝ կոտրելով աջ ձեռքը։