կարևոր
1339 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-25 23:39

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել Մեսսին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել Մեսսին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

Այս մասին գրում է Cuatro-ն: Ըստ պարբերականի, անգլիական ակումբը նպատակ ունի կապի դուրս գալ Մեսսի հետ և սկսել բանակցությունները: Պանդեմիայի պատճառով համաշխարհային շատ քիչ ակումբներ են, որ կարող են ձեռք բերել Մեսսի տրանսֆերը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է դրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: