կարևոր
1782 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-25 23:11

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից կներկայացվի հանրությանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից կներկայացվի հանրությանը

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է  ազգային նոր  մարզադաշտի հարևանությամբ: Թանգարանում  ցուցադրված են Ճապոնիայում  անցկացված երեք Օլիմպիական խաղերի` Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998-ի  նմուշները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։

Ճապոնիայի Ֆուկուսիմայում, ջահը կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն  որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Կրակի գտնվելու վայրը անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում։