կարևոր
504 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-25 23:28

Մեսին ֆաքսով տեղեկացրել է «Բարսելոնա»-ին` հեռանալու իր ցանկության մասին

Մեսին ֆաքսով տեղեկացրել է «Բարսելոնա»-ին` հեռանալու իր ցանկության մասին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից:

Այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսսին թիմի ղեկավարությանը հայտնել է ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Մեսսին նման որոշում կայացրել է թիմի՝ Իսպանիայի առաջնությունից և Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո: Արգենտինացուն դուր չի գալիս թիմի հեռանկարը:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: