կարևոր
1334 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-25 23:45

Երկրպագուները ներկա կլինեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը

Երկրպագուները ներկա կլինեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը կարողն են ներկա լինել հանդիսականները:

Նման որոշում ընդունվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր խորհուրդի նիստում: Մարզադաշտում, սակայն, կլինեն սահմանափակ թվով ֆուտբոլասերներ: Ստադիոնը պետք է լցված լինի միայն 30 տոկոսով: ՈՒԵՖԱ-ն մտադիր է, այդ խաղի օրինակով հետագայում հաշվարկել երկրպագուների մասնակցությունը ֆուտբոլային խաղերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, որոշել է, թե որտեղ այս տարի կանցկանցվի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» և Եվրոպայի լիգայի հաղթող «Սևիլիան» կմրցեն սեպտեմբերի 24-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: