կարևոր
1538 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-25 22:51

Գևորգ Մուրադյանը կրկին ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 25-ին` ժամը 11-ից, Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում 3 հարց էր՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրություն, եւ ԵՊՀ հիմնադրամի եւ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացներ:

Լրագրողների մուտքը, սակայն, արգելվեց. պատճառաբանելով, որ ըստ պարետի որոշման՝ 40 հոգուց ավելի մարդ փակ տարածքում միջոցառմանը չի կարող մասնակցել: Իր հերթին խորհրդի անդամ, համալսարանի դոցենտ Մենուա Սողոմոնյանն էլ նիտի մեկնարկից քիչ անց լքեց այն, պատճառաբանելով, որ օրակարգում եղած հարցերում կան իրավական նորմերի խախտումներ:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։