կարևոր
558 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-25 22:42

«Լեգենդ»-ը հաղթել է «Էրեբունի»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն

«Լեգենդ»-ը հաղթել է «Էրեբունի»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն

Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Լեգենդ»-ը սեփական հարկի տակ 74-41 հաշվով հաղթանակ տարավ «Էրեբունի» ակումբի նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ինգա Մանուչարյանը(Լեգենդ), ով վաստակեց 27 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում: