12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
2020-21 նոր ուսումնական տարին մեկնարկում է մի շարք հարցականներ իր հետ բերելով եւ ոչ ավանդական ձեւով:
Նախ այն, որ ուսումնական բուն պրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիների համար՝ 14-ից: Երկրորդ՝ ուսումնական հաստատություններում գործելու է կրթական գործընթացի նոր ձեւաչափ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Չի լինելու դասամիջոց, իսկ դասապրոցեսի ամբողջ ընթացքում աշակերտները պետք է դիմակ կրեն:
Ծնողների մեծ մասը սակայն նոր կանոններից գոհ չեն: Կան նաեւ այլընտրանք տարբերակներ առաջարկողներ. աստիճական քայլերով վերադառնալ ուսումնական պրոցեսին: Այսինքն դասապրոցները սկսեին 1-ից 4-րդ դասարանները, այնուհետ՝ ավագները:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։