կարևոր
533 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-25 22:02

Հայ մրցավարները կաշխատեն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի խաղում

Հայ մրցավարները կաշխատեն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի խաղում

Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 27-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։