30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Բելառուսի Անվտանգության խորհուրդն ընդունել է որոշում երկրի իրավիճակի կայունացման միջոցների մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան փաստաթուղթն օգոստոսի 25-ին գրանցվել է Բելառուսի Հանրապետության Ազգային իրավական ինտերնետ-պորտալում:
Բուն որոշման տեքստն առայժմ հրապարակված չէ:
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացան օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,10 տոկոսը: Երկրորդ տեղը՝ 10,12 տոկոսով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Շատ չանցած նա մեկնել է հարեւան Լիտվա, որտեղ ներկայումս գտնվում է:
Քվեարկության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Բելառուսի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք առաջին օրերին վերաճել են ընդհարումների իրավակարգի մարմինների աշխատակիցների հետ: Հանրապետությունում ստեղծված Ընդդիմության համակարգող խորհուրդը կոչ է անում շարունակելու բողոքները: Իշխանությունները հայտարարում են անօրինական ակցիաները դադարեցնելու անհրաժեշտության մասին։