կարևոր
335 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-08-25 19:45

COVID-19. Հնդկաստանում մեկ օրում 29 հազարից ավելի նոր դեպք է հաստատվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Հնդկաստանում մեկ օրում 29 հազարից ավելի նոր դեպք է հաստատվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 879 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 818 հազարը: Ապաքինվել է ավելի քան 16 միլիոն 414 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 921 հազար 445 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 181 հազար 421 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 627 հազար 961-ի, մահերինը՝ 115 հազար 476-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 3 միլիոն 193 հազար 917, մահերինը՝ 58 հազար 824: Վերջին 24 ժամում Հնդկաստանում 29 հազար 36 նոր դեպք է հաստատվել: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 966 հազար 189 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 696 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 568 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 611 հազար 450 է, մահերինը՝ 13 հազար 159:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 363 հազար 363 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 901: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 259 հազար 692-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 139 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1429-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 14-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 981, որից ապաքինվել է 79 հազար 961-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 309 հազար 768 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 211 հազար 947 ընդհանուր, 6 հազար 596 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 117 հազար 266, մահերինը՝ 194: Եգիպտոսում առկա է 97 հազար 478 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 280 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 67 հազար 621 է, մահացածներինը՝ 377: Լիբանանում կա 13 հազար 155 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 126: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2293-ի: Վարակի հետևանքով մահացել է 92 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: