Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հուսեյն Առնուսին, որը հունիսի 11-ից կատարում է երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պարատականությունները, հանձնարարել է կազմել նոր կառավարություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել է Սիրիայի SANA պետական գործակալությունը:
«Նախագահ Ասադն ստորագրել է թիվ 210 հրամանագիրը, որին համապատասխան Հուսեյն Առնուսին հանձնարարել է կազմել Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների նոր կաբինետ»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։