12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը, որի մոտ կորոնավիրուս է հաստատված, մնում է ծանր: Օգոտոսի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:
«Յուլյա Վլադիմիրովնայի վիճակն առայժմ առանց փոփոխությունների է, մնում է ծանր: Երեկվա երեկոյից նա ինտենսիվ բուժընթաց է ընդունում՝ COVID-19-ի բուժման կանոնների համաձայն»,- ասել է նա:
Ուկրաինայի մի շարք զանգվածային լրատվմիջոցների տվյալներով, որոնք վկայակոչում են իրավիճակին ծանոթ աղբյուրներ, բժիշկները Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին, նրա մոտ պահպանվում է բարձր ջերմությունը:
Տիմոշենկոյի դստեր՝ Եվգենյայի եւ նրա փեսա Արթուր Չեչյոտկինի մոտ հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով: Այն մասին, որ Տիմոշենկոյի եւ նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնի է դարձել օգոստոսի 23-ին: Ուկրաինացի բժիշկներն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1 658 նոր դեպք, իսկ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 108 415-ի: Համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում մահացել է կորոնավիրուսով վարակված 2 318 մարդ, առողջացել է 52 870 պացիենտ: