կարևոր
1585 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-25 15:37

Մնացականյանը Դուշեթի ավտովթարի կապակցությամբ զորակցություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը

Մնացականյանը Դուշեթի ավտովթարի կապակցությամբ զորակցություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը զորակցություն է հայտնել նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը: 

Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը: