Կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչեւ այս տարվա վերջ ինդոնեզական Բալի կղզին փակ կլինի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Թեեւ ավելի վաղ որոշվել էր, որ հաջորդ ամիս կթույլատրեն օտարերկրացիների մուտքը, սակայն վարակման դեպքերի թվի աճով պայմանավորված, մտափոխվել են:
Ի դեպ, Բալիի տնտեսության մոտ 80 տոկոսը հիմնված է զբոսաշրջության վրա: Անցած տարի ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ է այցելել կղզի: