կարևոր
1037 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-25 13:58

Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կանցնի առանց պատվաստանյութի

Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կանցնի առանց պատվաստանյութի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսից կհաջողվի ազատվել անկախ այն բանից, թե ԱՄՆ-ում կհայտնվի արդյոք պատվաստանյութը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ մենք ազատվենք այդ վիրուսից, իսկ դա կանցնի, եւ դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ կարծում են. կանցնի պատվաստանյութերով եւ նույնիսկ առանց դրանց: Դա տեղի կունենա»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման եզրափակիչ փուլը, եւ հայտարարել է, որ «այն կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ կամ շատ ավելի շուտ»:

«Մենք միասին կհաղթահարենք վիրուսը»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդանացների թիվը գերազանցել է 5,7 միլիոնը, երկրի 177 հազար բնակիչներ մահացել են: ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, այժմ նոր պատվաստանյութն անցնում է փորձարկումների եզրափակիչ փուլը: Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել Էր, որ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: