կարևոր
1617 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-25 13:34

Ռուսաստանը եւ Չինաստանը նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ են նախագծում

 Ռուսաստանը եւ Չինաստանը նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ են նախագծում

Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ նախագծում են նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ: Այդ մասին «Բանակ-2020» համաժողովի ընթացքում հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) պաշտոնական ներկայացուցիչը:

«Ներկայում մենք չինական կողմի հետ փոխգործակցում ենք նոր սերնդի ոչ ատոմային սուզանավի համատեղ նախագծման շուրջ: Աշխատանքներն ավարտելու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է»,-ասել են ՌՏՀԴԾ-ում:

Ավելի վաղ Airshow China-2018 ցուցահանդեսում «Ռոստեխ» պետական կորպորացիայի պատվիրակության ղեկավար Վիկտոր Կլադովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավորագիր է կնքել Չինաստան երեք ոլորտներում (ջուր, օդ, ցամաք) զենքի մատակարարման վերաբերյալ: