01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ արտգործնախարար Հեյկո Մաասը կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման առնչությամբ ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Թունավորման հանգամանքների վերաբերյալ անկախ եւ լիարժեք հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել է նաեւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ այժմ գտնվում է Ալեքսեյ Նավալնին, հայտնել էր, որ իրենց իրականացված հետազոտությունները հաստատել են Նավալնիի օրգանիզմում առկա թունավորման հետքեր: Բեռլինյան հիվանդանոցից նաեւ հաղորդել են, որ ռուս քաղաքական գործչի առողջական վիճակը գնահատվում է որպես ծանր, թեեւ կյանքին վտանգ չի սպառնում: