27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Երկրորդ գիշերն է՝ Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգում բախումներ են գրանցվում: Պատճառը՝ աֆրոամերիկացու հերթական սպանությունն է:
Միջադեպի նոր մանրամասներն ավելի են բորբոքել բողոքի ալիքը: Սպանված 29-ամյա Ջեյկոբ Բլեյքի ընտանիքի փաստաբանն ասել է, որ երբ ոստիկանները մեջքից կրակել են վարորդի վրա, նրա 3 անչափահաս երեխաները մեքենայից տեսնել են իրենց հոր սպանությունը:
Թեեւ Կենոշա քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, սպանությունից մեկ օր անց արդեն պարետային ժամ էր սահմանվել, սակայն «ԲիԲիՍին»-ն հաղորդում է, որ որոշ ցուցարարները անտեսել են նաեւ այդ հանգամանքը:
Վիսկոնսինի իշխանությունները Ազգային Գվարդիայի զորքերի օգնությանն են դիմել: