կարևոր
1430 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-25 11:46

Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների

Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների

Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Վրաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում տեղադրված հաղորդագրությունից։

Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը օգոստոսի 23-ին ցած էր գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի հետևանքով 17 մարդ զոհվել է, ևս 3 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանին՝ Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: