կարևոր
454 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-25 10:50

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար

ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացումը եւ համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Օգոստոսի 25-ի առավոտյան ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսային բանակցություններ է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթոնլորտ չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման շարունակումն առաջ տանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթնոլորտ չին-ամերիկայն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականցումն առաջ տանելու համար»,- հայտնել է հեռուստաալիքը: