կարևոր
1019 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-25 10:06

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2115», «ԿամԱԶ» և «ԳԱԶել» ավտոմեքենաները․ կա տուժած

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2115», «ԿամԱԶ» և «ԳԱԶել» ավտոմեքենաները․ կա տուժած

Օգոստոսի 24-ին՝ ժամը 21։43-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» (վարորդ՝ Վոլոդյա Գ․, ծնված 1989 թ.), «ԿամԱԶ» (վարորդ՝ Արսեն Ա․, ծնված 1979 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մովսես Ս․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մովսես Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: