կարևոր
1274 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-24 23:44

ՃՏՊ՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Թ․) և «Jibei» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Ղ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Toyota Vitz» ավտոմեքենայի ուղևորներ Շողեր Ս․-ն (ծնված 1983 թ.), Արմեն Ս․-ն (ծնված 2015 թ.), Մելինե Բ․-ն (ծնված 1990 թ.), Եվա Թ․-ն (ծնված 2015 թ.) և Նարեկ Թ․-ն (ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Vitz» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը