կարևոր
1579 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-24 22:56

Ստուգայց՝ մարտական հենակետերում

Ստուգայց՝ մարտական հենակետերում

Oգոստոսի 22-ին ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ- զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․Փիլոյանը Անդրանիկ Մակարյանին ներկայացրել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներն ու անձնակազմի մարտական պատրաստականությունը։

Գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել ընթացիկ աշխատանքները, զինծառայողների պատրաստվածության մակարդակը և հանձնարարականներ է տվել ծառայությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: