կարևոր
576 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-24 20:23

Բելառուսի ընդդիմության խորհուրդը հայտնում է Սվետլանա Ալեքսիևիչին հարցաքննության հրավիրելու մասին

Բելառուսի ընդդիմության խորհուրդը հայտնում է Սվետլանա Ալեքսիևիչին հարցաքննության հրավիրելու մասին

Բելառուսում ձևավորված ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնում է, որ Բելառուսի քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել գրականության Նոբելյան մրցանակակիր, խորհրդի անդամ Սվետլանա Ալեքսիևիչին՝ ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դրանից առաջ Մինսկում հարցաքննության էին հրավիրվել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ, Բելառուսի գլխավոր դատախազությունը, ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման կապակցությամբ հարուցել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի հատկանիշներով (Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառող գործողությունների կոչեր անել), որի hամար սահմաված է  մինչև 5 տարի ազատազրկում: Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, խորհրդի գործունեությունն ուղղված է իշխանությունը զավթելուն և Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն: Ընդդիմության համակարգող խորհուրդը պնդում է, որ իր կողմից սահմանված բոլոր նպատակներն ու մեթոդները օրինական են ՝ հիմնված Բելառուսի Հանրապետության սահմանադրության վրա: