12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Օգոստոսի 24-ին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգն (Marianne Clark-Hattingh) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հաջորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին և այդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Զրուցակիցները քննարկեցին կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվեցին երեխաների խնամքի, կրթության շարունակականության ապահովման հարցերը՝ որպես զարգացման առանցքային նախապայմաններ: Անդրադարձ կատարվեց նաև առավել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների՝ ներառյալ սահմանամերձ բնակավայրերի երեխաների պաշտպանության խնդիրներին: